Արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հաձնարարական էր տվել, որ զբաղվեն քաղաքում տեղադրված չաշխատող ժամերի նորոգման հարցով:
Այսօր՝ մարտի 28-ին, քաղաքապետին զեկուցեցին, որ չաշխատող 15 ժամերից 12-ը վերանորոգվել է:
«3-ի մասով հոսանքի խնդիր կար, մեխանիզմները փոխարինում ենք էլեմենտով, 3-4 օրվա մեջ դրանք էլ կվերջացնենք»,-ասաց զեկուցողը:
Հրաչյա Սարգսյանն արձագանքեց. «Հա, հետո պետք է հիշենք, որ ասենք՝ պարբերաբար էլեմենտը փոխեն, այսինքն այս հանձնարարականը հավերժ մնաց, ամեն շաբաթյա»:
Նա համարեց, որ հանձնարարականը կատարված է: