Ադրբեջանը Արցախում հումանիտար աղետ ստեղծելու և նոր պատերազմ հրահրելու փորձ է անում․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը․

«Ողջունելի է, որ միջազգային հանրությունը, ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունների, այնպես էլ առանձին քաղաքական ու հասարակական գործիչների մակարդակով դատապարտում է Ադրբեջանի սադրիչ քայլերը՝ ուղղված լարվածության սրմանը և Արցախի բնակչության ահաբեկմանը։

Համոզված ենք, որ Ադրբեջանի՝ Արցախում հումանիտար աղետ ստեղծելու և նոր պատերազմ հրահրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության միանշանակ դիրքորոշումը կարևոր հավաքական ներդրում կլինի իրավիճակի կայունացման գործում։

Վստահ ենք, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերը և միջազգային հանրության հստակ ու համարժեք դիրքորոշումը՝ լրացված քաղաքական միջոցներով, կզրկեն Ադրբեջանին Արցախի բնակիչների իրավունքների համակարգված կոպտագույն խախտումները իր ներքին գործերի շարքին դասելու հնարավորությունից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել