Քաղաքապետը դերասանների է պարգևատրել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մարտի 22-ին որոշում է ստորագրել, որով թատերարվեստի բնագավառի ներկայացուցիչների է պարգևատրել։

«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով.

1. «Թատրոնի համաշխարհային օրվա» կապակցությամբ, թատերարվեստի բնագավառում ունեցած զգալի հաջողությունների համար Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել.

1) Աստղիկ Աբաջյանին /Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասանուհի/.
2) Աննա Հովհաննիսյանին /Մ.Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասանուհի/.
3) Նաիրա Եդիգարյանին /Երևանի մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի/.
4) Արամ Աղաջանյանին /Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմադրական մասի վարիչ, լուսային նկարիչ/.
5) Արման Սիմիկյանին /Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան/.
6) Ռուբիկ Ադամյանին /Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերձակ/.
7) Ելենա Լևոնյանին /Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի թատերախմբի վարիչ/.
8) Վահե Զիրոյանին /Երևանի կամերային պետական թատրոնի դերասան/.
9) Ցողիկ Մարտիրոսյանին /Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի/.
10) Սերգո Սարգսյանին /Ա. Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի հնչյունային ռեժիսոր.
11) Վարշամ Գևորգյանին /Ս. Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի դերասան/
12) Օլգա Դավթյանին /Երևանի խամաճիկների պետական թատրոնի դերասանուհի/.
13) Լևոն Հախվերդյան /Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան/:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի, գործերի կառավարման և սպասարկման վարչությունների պետերի վրա:

3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լ.Հովհաննիսյանի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել