Եթե մատակարարման պայմանագիր կնքելիս ծագել են տարաձայնություններ

Եթե մատակարարման պայմանագիրը կնքելիս պայմանագրի առանձին պայմանների վերաբերյալ կողմերի միջև ծագել են տարաձայնություններ, պայմանագիր կնքելու առաջարկ արած և մյուս կողմից այդ պայմանների համաձայնեցման վերաբերյալ առաջարկություն ստացած կողմը պարտավոր է այն ստանալու օրվանից երեսուն օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել պայմանագրի համապատասխան պայմանները համաձայնեցնելու համար կամ մյուս կողմին գրավոր տեղեկացնել պայմանագիր կնքելուց հրաժարվելու մասին, եթե այլ ժամկետ սահմանված չէ օրենքով կամ համաձայնեցված չէ կողմերի միջև:

Պայմանագրի համապատասխան պայմանների վերաբերյալ առաջարկություններս տացած կողմը, որը միջոցներ չի ձեռնարկել պայմանագրի պայմանները համաձայնեցնելու համար և առաջարկություն ստանալուց հետո երեսնօրյա ժամկետում մյուս կողմին չի ծանուցել պայմանագիրը կնքելուց իր հրաժարվելու մասին, պարտավոր է հատուցել պայմանագրի պայմանների համաձայնելուց խուսափելու հետևանքով առաջացած վնասները:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել