Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 26-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում` մարտի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Մարտի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, մարտի 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով: