Փրկարար ծառայողների կյանքի ապահովագրությունը

Փրկարար ծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության զոհվելու (մահանալու) դեպքերից:

Վերը նշված ապահովագրությունը տարածվում է նաև հաշմանդամ դարձած ծառայողների վրա` աշխատունակության կորստի չափին համապատասխան, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ` զոհվելու (մահանալու) դեպքերից ապահովագրվելու համապատասխան` ընդհանուր գումարների նկատմամբ:

Ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, վճարման կարգն ու պայմանները սահմանում է կառավարությունը:

Պարտադիր պետական ապահովագրության և այլ գումարների հաշվարկումն ու վճարումը կատարում է Փրկարար ծառայության սոցիալական ապահովության ստորաբաժանումը` oրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել