Հրաչյա Սարգսյանի որոշմամբ Երևանի թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տնօրենն ազատվել է պաշտոնից․ Ժ/պ է նշանակվել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մարտի 17-ին որոշում է ստորագրել Հրաչյա Աղաբեկյանին «Երևանի թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։ Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 122-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 123-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով` և հիմք ընդունելով Երևանի քաղաքապեարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի 03.06.2021թ. հ. 47/01-56470 զեկուցագիրը, Երևան քաղաքի ավագանու 2019թ. փետրվարի 12-ի N63-Ա որոշմամբ հաստատված «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 3-րդ գլխի 3.5 կետի «բ» ենթակետը՝

1. Հրաչյա Աղաբեկյանին՝ 2022 թվականի մարտի 17-ից ազատել «Երևանի թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից»:

Քաղաքապետը մարտի 18-ին մեկ այլ որոշում է ստորագրել, որի համաձայն էլ ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Արմեն Բեգոյանի դիմումը ՝

1. Արմեն Բեգոյանին՝ 2022 թվականի մարտի 18-ից նշանակել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը»,-ասված է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել