Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն կգործուղվի Դուբայ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին որոշում է ստորագրել, որի համաձայն պատվիրակություն կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1․ «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» (AIM Global 2022) միջոցառմանը, ինչպես նաև «Էքսպո 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի փակման արարողությանը մասնակցելու նպատակով 2022 թվականի մարտի 28-31-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Պատվիրակության՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ նաև «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները, կատարել՝

1) Համբարձում Մաթևոսյանի, Աննա Գասպարյանի և Նվեր Պետրոսյանի գործուղման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպան-ման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վահան Քերոբյանի գործուղման ճանապարհածախսը և օրապահիկը, իսկ Նարեկ Տերյանինը՝ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ`
1) Համբարձում Մաթևոսյանի, Վահան Քերոբյանի, Աննա Գասպարյանի և Նվեր Պետրոսյանի՝ գործուղման ընթացքում գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին.
2) Մարտին Գալստյանի գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

4․ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:

Պատվիրակության կազմը․

  • Հ. Մաթևոսյան – ՀՀ փոխվարչապետ
  • Մ. Գալստյան – ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (27.03.2022 թ.-01.04.2022 թ.) (համաձայնությամբ)
  • Վ. Քերոբյան – ՀՀ էկոնոմիկայի նախարար (28.03.2022թ.-01.04.2022 թ.)
  • Ն. Տերյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (28.03.2022 թ.-01.04.2022 թ.)
  • Ա. Գասպարյան – ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական
  • Ն. Պետրոսյան – ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել