ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր՝ մարտի 25-ին, բացառիկ վիրահատություն է կատարվել: ԱՆ Վիրահատական խումբն իրականացրել է քաղցկեղ ունեցող պացիենտի ստամոքսի կարդիալ հատվածի մասնահատում՝ լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակով։
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Անգամ բաց եղանակով կատարելու դեպքում` այն վիրաբուժության մեջ ամենաբարդ վիրահատություններից է, իսկ լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակների կիրառումը բժիշկներից բարձր որակավորում և մասնագիտական մեծ հմտություններ է պահանջում։
Մանրամասները ՝ այստեղ: