Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանի առաջնային նպատակը Քարագլխի բարձունքի նկատմամբ լիակատար վերահսկողության ապահովելն է և այս պահին այդ ուղղությամբ են աշխատում։
Երեկ հայկական ստորաբաժանումներին հաջողվել էր նրանց առաջընթացը դեպի Քարագլուխ դանդաղեցնել/կանգնեցնել, սակայն այսօր այդ ուղղությամբ շարժը շարունակվում է։
Դեռ պարզ չէ, թե այդ բարձունքի նկատմամբ հնարավոր վերահսկողություն ստանալուց ու ամրապնդվելուց հետո որն է լինելու նրանց հաջորդ քայլը։
Համենայնդեպս, եթե ադրբեջանցիներին հաջողվի իրենց առաջնային նպատակին հասնել, ապա այդ ճակատում դա նրանց մարտավարական մեծ առավելություն կապահովի»։