Հարցը պետք է հստակ դրվի, Ռուսաստանն իր պարտականություններն Արցախում կատարելու է, թե ոչ, կա երկու տարբերակ. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաստորեն Արցախի հաշվին Ռուսաստանն Ադրբեջանի լոյալությունն է գնում:

Հարցը պետք է հստակ դրվի, Ռուսաստանն իր պարտականություններն Արցախում կատարելու է, թե ոչ:

Այստեղ երկու տարբերակ կա,

– կամ Հայաստանի ներկա իշխանություններն ու Ռուսաստանը համաձայնեցված են գործում ու ունեն պայմանավորվածություն, որ Արցախը փուլ առ փուլ հանձնում են, ինչն ամենահավանականն է,

– կամ Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ են պայմանավորվում, առանց Հայաստանի, այս դեպքում պետք է հասկանանք, որ Հայաստանն էլ է հանձնվելու՝ փուլ առ փուլ, ավելի երկար ժամանակահատվածում ու ավելի թանկ գնով:

Հիմա որոշվելու է մեր հետագա վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ: Այս պահին այս հարցն է պետք ճշտել, հետագա անելիքներն ու չանելիքները հասկանալու համար»,- գրել է նա:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել