Ռուսաստանի Դաշնության կողմից գրավված Բերդյանսկ նավահանգստում ոչնչացվել է զավթիչների Սևծովյան նավատորմի «Օրսկ» խոշոր դեսանտային նավը։ Կրակը տարածվել է այլ նավերի, վառելիքի և զինամթերքի վրա։
Տեղի բնակիչները Украинская правда-ին հայտնել են, որ նավահանգստում նավեր են այրվում:
Դրանից հետո զինված ուժերը հաստատել են նավի ոչնչացումը։ Սոցցանցերում գրում են, որ մեկ նավ խորտակվել է, ևս երկուսը այրվում են, և նրանց հետ միասին ոչնչացվել է զինամթերքի պահեստ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։