«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթները

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տեղեկացնելով, որ «Արմենիա» ավիաընկերությունը մարտի 24-ից 31-ը չեղարկել է NGT936/935 Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթները եվրոպական և ամերիկյան սահմանափակումների պատճառով։

«NGT930/929 Երևան-Մոսկվա-Երևան չվերթները իրականացվելու են ըստ ժամանակացույցի։ Այժմ վարվում են բանակցություններ և տարվում են աշխատանքներ այլընտրանքային լուծումներ գտնելու համար։ Լրացուցիչ տեղեկությունը պարբերաբար կթարմացվի։ Շնորհակալություն ըմբռնման համար»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել