Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
«Դեսպան Ջոն Գալագերը շնորհավորել է նախագահ Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Պետք է ընդգծել, որ Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը ՀՀ նախագահի հետ ձեռքսեղմման ժամանակ ձախ ձեռքը չի էլ հանում գրպանից։ Սա չենք կարող կապել ֆիզիկական ինչ-որ խնդրի հետ, քանի որ ՀՀ նախագահի աշխատակազմի տրամադրած տեսանյութի կադրերում երևում է, որ Գալագերի ձեռքի հետ ամեն ինչ նորմալ է։
