«Ես ուզում էի ասել, որ այսօր Կառավարության նիստում շատ կարևոր հարց է ընդունվել՝ «Լաստանավային փոխադրման» սուբսիդավորման հարցը, որի շնորհիվ մենք կկարողանանք ապահովել Հայաստանի երկաթուղային համակարգի և Եվրասիական երկաթուղային համակարգի միացումը»,-այս մասին այսօր՝ մարտի 24-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նշեց, որ հայկական և Եվրասիական ապրանքները վագոններով, երկաթուղային հաղորդակցությամբ կարողանան տեղափոխվել մի երկրից մյուս երկիր, ինչը էականորեն կլավացնի արդյունաբերական մրցունակությունը:
«Դեռևս որոշակի աշխատանք ունենք անելու, որպեսզի ավարտին հասցնենք գործընթացը, բայց մենք հույս ունենք որ մեկ ամսվա ընթացքում կունենանք կանոնավոր երկաթուղային փոխադրումներ Հայաստանիքց դուրս և դեպի Հայաստան՝ չվացուցակը նախատեսվում է շաբաթը երկու անգամ»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր բեռ, որը տեղափոխվելու է լաստանավային փոխադրմամբ դեպի Ռուսաստան կամ Եվրասիական երկրներ, ընդհուպ՝ Չինաստան, լաստանավային փոխադրման ծախսը Կառավարությունն ամբողջությամբ կփոխհատուցի: