Զելենսկին կոչով դիմել է ուկրաինացիներին և աշխարհի ժողովուրդներին

Ուկրաինական պետությունն ու ուկրաինացի ժողովուրդն արդեն մեկ ամիս հերոսական դիմադրություն են ցույց տալիս Ռուսաստանի Դաշնություն անողոք ներխուժմանը։

«Արդեն մեկ ամիս է, ինչ պաշտպանվում ենք մեզ ոչնչացնելու և երկրի երեսից ջնջելու փորձերից: Ռուսական զորքերի սկզբնական պլանը փլուզվեց ներխուժման առաջին օրերին։ Նրանք կարծում էին, որ ուկրաինացիները կվախենան։ Նրանք կարծում էին, որ մենք՝ ուկրաինացիներս, չենք կռվի։ Նրանք սխալվեցին։ Նրանք չգիտեն, թե ինչպես է ազատությունը հարստացնում կյանքը և կյանքին իմաստ է տալիս: Ռուսները փնտրում են վարձկանների ամբողջ աշխարհում, անկացած սրիկայի, որն ընդունակ է կրակել խաղաղ բնակչության վրա։ Ռուսական զորքերը կործանում են մեր քաղաքները: Նրանք անխտիր սպանում են խաղաղ բնակիչներին։ Կանանց բռնաբարում են:  Երեխաներին առևանգում են»,-ասել է Զելենսկին:

Նա նշել է, որ ռուսները այրում են թանգարաններ, դպրոցներ, նրանց համար թիրախ են դարձել բուհերը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել