Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Հարգելի համաքաղաքացիներ,
կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում մարտի 26-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:
Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ, որին կարող են միանալ բոլոր ցանկացողները»,-նշված է հայտարարության մեջ: