«Պատերազմից հետո Հայաստանից ժամանած ցանկացած մարդու սկսել են շնորհակալություն հայտնել». պատգամավոր

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնում է, որ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում հանդիպել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և ընդդիմադիր «Արդարություն» կուսակցության պատգամավորներ Դավիթ Գալստյանի, Մետաքսե Հակոբյանի և Կարեն Հովհաննիսյանի հետ։

«Քննարկման կենտրոնում 44-օրյա դաժան պատերազմն էր, դրանով պայմանավորված օրհասական խնդիրները, տարածաշրջանային մարտահրավերները, արցախցիների ոտնահարված իրավունքները և Արցախի ճակատագրին վերաբերող այլ կարևոր հարցեր։ Ինչպես նշվեց քննարկման ընթացքում, արցախցին այսօր ապրում է առանց որևէ իրավունքի պաշտպանության։

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հատկապես կարևորեց երկու հայկական պետությունների համար Արցախի հարցով համազգային օրակարգի ստեղծումը և միասնությունը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։ Նա նշեց, որ Ադրբեջանի կազմում ոչ մի հայ չի մնալու, Արցախի բնականոն զարգացումը հնարավոր է միայն առանց ադրբեջանցիների, արցախցին էլ բացառապես հայամետ է, սակայն այսօր Արցախում ոչ թե խաղաղություն է, այլ պարզապես լռություն։

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը իր խոսքում նշեց, որ պատերազմից հետո Հայաստանից ժամանած ցանկացած մարդու սկսել են շնորհակալություն հայտնել, որ Արցախը դեռ նրանց հետարքրում է, սակայն, ցավոք սրտի, նախադապերը շատ են քչացել, կարոտ են մնացել «գրական հայերենով խոսողի»։ Ընդդիմադիր պատգամավորները կարևորեցին միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը, որը այսօր չի կայանում։

-Առանց մայր Հայաստանի օգնության,- ասում են պատգամավորները,- Արցախը կանգնած է ցեղասպանվելու վտանգի առջև։

Իմ հերթին նշել եմ, որ կիրառելու եմ բոլոր հնարավոր գործիքները Արցախին աջակցելու, արցախցու իրավունքները վերականգնելու և ՀՀ Խորհրդարանում և միջազգային գործընկերներիս հետ աշխատանքում Արցախի հարցը օրակարգային պահելու համար»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել