Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 23-ին ընդունել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահականից:
Հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական գործունեությանն ու խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր:
Կարևորելով Հայաստանի խորհրդարանական քաղաքական ուժերի հետ պարբերական հանդիպումների անցկացումը` երկրի ղեկավարը միաժամանակ երախտագիտություն է հայտնել Թագուհի Թովմասյանին Արցախի ու նրա բնակչության առջև ծառացած խնդիրները մշտապես բարձրացնելու և հետևողականորեն դրանք ուշադրության կենտրոնում պահելու համար: