Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք, կատարվել է 2481 թեստավորում: Առողջացածների թիվը 59 է, արձանագրվել է մահվան 2 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 382 դեպք, որոնցից 409 588-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2519 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8603 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 957 329 թեստավորում: