Ինչպե ՞ս բացահայտել հանցագործին` արտաքին հատկանիշներով

Հանցագործին բացահայտելն առավել հեշտ է, եթե վերջինս նկատվել է տուժողի կամ այլ անձանց կողմից:

Վերջիններս`որպես վկաներ, կարող են տեղեկություններ հայտնել հանցագործի արտաքին տվյալների մասին, ինչի արդյունքում իրավապահ մարմինները ավելի հեշտությամբ կարող են գտնել հանցանք կատարած անձին:

Իսկ հատկապես ի ՞ նչ արտաքին տվյալներով կարելի է նույնացնել անձին:
Աարդու արտաքին տեսքը տիրապետում է՝
1 անհատական, անկրկնելի հատկանիշներ, որոնց տարրերի միաբա­նությունը յուրահատուկ է կոնկրետ անձի համար,

2. մարդու արտաքին տեսքի համեմատական կայունություն, որը ձևա­վորվում է կյանքի ընթացքում, որոնք կարելի է արտահայտել, դրոշմել տար­բեր արտացոլման ձևերով, իսկ վերջինս հնարավորություն է տալիս օգտա­գործեք այդ ինֆորմացիան հանցագործության բացահայտման և քննության ընթացքում։

Մարդու արտաքին հատկանիշները դասակարգվում են՝
1. հիմնական տարրեր և հատկանիշներ, որոնք մարդու արտաքին տեսքի անբաժանելի մասն են և որոնք իրենց հերթին բաժան­վում են.

ա) ընդհանուր ֆիզիկական տարրերի և հատկանիշների (սեռը, տարի­քը, անտրոպոլոգիկ տվյալները, մարմնակառուցվածքի տիպը),

բ) անատոմիական տարրերի և հատկանիշների (գլխի, պարանոցի, կրծքավանդակի, վերջույթների կնճիռները, վիրահատության սպիները և

այլն).

2. Ֆունկցիոնալ տարրերի և հատկանիշների (քայլվածքը, միմիկան, հատուկ այլ հատկանիշներ),

3. Ուղեկցող տարրեր (ակնոցներ, զարդեր, ժամացույցներ, հագուստի վիճակը, նոր առաջացած խալերը, դաջվածքները, նոր առաջացած կուզը)։

Շարունակելի…

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել