Մարտի 21-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Որոտանի լեռնանցքը (Սարավան-«Զանգեր»), Կապան-Տաթև ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Ալագյազ-Արթիկ, Լանջառ-Լուսաշող, Թորոսգյուղ-Աշոցք-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«Նոյեմբերյան-Իջևան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Դիլիջանի, Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Գորիսի, Կապանի, Գավառի, Մարտունիի, Դիլիջանի, Աշոցքի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Մարտունի-Գավառ և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշվում է հայտարարության մեջ: