Հայաստանի բնակչության 50 տոկոսը ստացել է հասանելիք պատվաստանյութերի առաջին դեղաչափը: Մինչև 18 տարեկան պատվաստվել ցանկացողների շրջանում էլ ակտիվություն է նկատվում:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի վերջին երկու շտամերը առավել շատ տարածված են երեխաների շրջանում, և դա է պատճառը, որ նկատվում է նաև պատվաստումների ակտիվացում երեխաների շրջանում: «Պատվաստումը շատ կարևոր է մեր երեխաներին առողջ պահելու համար»,-ասաց նա:
Լենա Նանուշյանը նշեց, որ կորոնավիրուսի հաջորդ ալիքին պատրաստվելու, ապահովված լինելու, անվտանգ անցկացնելու համար բնակչության 50 տոկոսի պատվաստված լինելը դեռևս ցածր ցուցանիշ է:«Կոչ եմ անում բոլորին ստանալ իրենց հասանելիք դեղաչափը, որպեսզի հաջորդ ալիքին առանց կորուստների անցկացնենք»,-նշեց Նանուշյանը:
Նա նշեց, որ կորոնավիրուսի թվերը գնում են դեպի նվազում, սակայն չբացառեց, Հայաստանում կորոնավիրուսի հաջորդ ալիքի բռնկումը: