Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Եղանակային աննախադեպ պայմանների հարուցած դժվարություններից ելնելով՝ մարտի 21-ի դպրոցական պարապմունքներն ու մանկապարտեզների աշխատանքը տեղափոխվում է մարտի 26 (շաբաթ):
Հաջորդող օրերի պարապմունքների վերաբերյալ լրացուցիչ որոշում կկայացվի վաղը՝ ըստ եղանակային պայմանների ու ձյան մաքրման աշխատանքների արդյունքների»,- նշված է հայտարարության մեջ: