Որոշել եմ մասնագետների հետ անհապաղ օրենսդրական առաջարկություն մշակել․ Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօրվա հակապետական ցույցից առավել ևս հետևություն եմ արել և որոշել մասնագետների հետ անհապաղ օրենսդրական առաջարկություն մշակել, համաձայն որի, այն գործիչները, ովքեր Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ կդնեն, կքննարկեն Հայաստանն այլ պետության կազմի մեջ մտցնելը, անպայման ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Ինչպես նաև, օրենքով արգելվի նույնը սպասարկող կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը:

Ազատ խոսքի վրա հղում չանեք. հակապետական, հակասահմանադրական խոսքն ու գործունեությունը պետք է խստիվ պատժվի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել