Սուրեն Քեսեջյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնում

Սյունիքի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 14-ին նոր որոշու է ստորագրել, որում ասվում է․

«Սուրեն Քեսեջյանին 2022 թվականի մարտի 15-ից նշանակել Սյունիքի մարզպետի օգնական։

Աշխատավարձը՝ համաձայն պաշտոնային դրույքաչափի»։

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 14-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«2022 թվականի մարտի 15-ից Կոստանդին Ղրդիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնից»:

Ռոբերտ Ղուկասյանի մարտի 15-ի որոշմամբ Արա Ներսիսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնից:

Նրա՝ մարտի 15-ի մեկ այլ որոշման համաձայն՝ Կարեն Բալյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի խորհրդական:

Ռոբերտ Ղուկասյանի մարտի 15-ին ևս մեկ որոշում է ստորարել, որում ասվում է.

«2022 թվականի մարտի 16-ից Արմինե Ավագյանին ազատել Սյունիքի մարզպետի խորհրդականի պաշտոնից՝ նշանակելով Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնում»:

Նշվում է, որ Արմինե Ավագյանը կկատարի Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի մամուլի քարտուղարի պարտականությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել