Արցախի ներքին գործերի նախարարությունը հորդորում է` ուշադի՛ր եղեք գազի օգտագործման ժամանակ

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են․

«Բնական գազի մատակարարման հետ կապված խնդիրները բացառելու նպատակով, ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է` ուշադի՛ր եղեք գազի օգտագործման ժամանակ:

Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե՛ք կենցաղում գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները:

Նախքան գազասարքը գործարկելը նախ, անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակն ու ծխատարում քարշի առկայությունը:
Գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը:

Ծխատարի խցանումը բացառելու նպատակով հաճախակի ստուգել դրանց գլխամասերը:

Վթարային իրավիճակի առաջացման ժամանակ, խստիվ արգելվում է ինքնակամ վերականգնել բնակարանի գազամատակարարումը:
Ցանկացած արտակարգ իրավիճակում զանգահարել՝ 911,101,112:

Գազի վթարային ծառայություն՝ 1-04»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել