Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշումները՝ Երևանի 8 դպրոցներում տնօրենների վերաբերյալ

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մի շարք որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն մի քանի դպրոցներում տնօրեններ են ազատվել պաշտոնից, նոր պայմանագրեր են կնքվել

Իրավաբան.net-ը հայտնում է, որ Հրաչյա Սարգսյանի մարտի 14-ի մի քանի որոշումներով լուծվել է դպրոցի տնօրենների հետ աշխատանքային պայմանագիրը։ Որոշումներում ասվում է․

«Նարա Պետրոսյանին՝ 2022 թվականի մարտի 15-ից ազատել Երևանի «Ռ.Միրոյանի անվան համար 77 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017թ. մարտի 14-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»:

«Գայանե Հարությունյանին՝ 2022 թվականի մարտի 15-ից ազատել «Երևանի քաղաքապետարանի Յ.Լեփսիուսի անվան համար 88 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017թ. մարտի 14-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»:

«Թամարա Ավդալյանին՝ 2022 թվականի մարտի 15-ից ազատել «Երևանի Դ. Հովսեփյանի անվան համար 191 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017թ. մարտի 14-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»:

«Մարիամ Խաչատրյանին՝ 2022 թվականի մարտի 15-ից ազատել «Երևանի Գուրգեն Մահարու անվան համար 176 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017թ. մարտի 14-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»:

«Թագուհի Հովհաննիսյանին՝ 2022 թվականի մարտի 15-ից ազատել Երևանի «Համար 116 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017թ. մարտի 14-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

«Մարինե Վարդանյանին՝ 2022 թվականի մարտի 15-ից ազատել «Երևանի «Վարդանանց ասպետներ» համար 106 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017թ. մարտի 14-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»:

«Մարինե Սարգսյանին՝ 2022 թվականի մարտի 15-ից ազատել «Երևանի համար 140 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017թ. մարտի 14-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»:

«Լուսինե Գիգորյանին՝ 2022 թվականի մարտի 15-ից ազատել «Երևանի Արգիշտի Առաջին արքայի անվան համար 61 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017թ. մարտի 14-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է`պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում։ Այս հիմքով էլ տնօրեններն ազատվել են պաշտոնից։

————————————

Հրաչյա Սարգսյանի մարտի 14-ի որոշումներով նշված բոլոր դպրոցներում տնօրենները նորից նշանակվել են։ Որոշումներում ասվում է․

«Երևանի Արգիշտի Առաջին արքայի անվան համար 61 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Լուսինե Մամիկոնի Գրիգորյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ 2022 թվականի մարտի 15-ից մինչև 2027 թվականի մարտի 15-ը»։

— ««Երևանի համար 140 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Մարինե Հովհաննեսի Սարգսյանի հետ 2022 թվականի մարտի 15-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ մինչև 2024 թվականի մարտի 13-ը»։

««Երևանի «Վարդանանց ասպետներ» համար 106 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Մարինե Ռաֆիկի Վարդանյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով, որն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է 2022 թվականի մարտի 15-ից մինչև 2027 թվականի մարտի 15-ը»:

««Երևանի Յոհաննես Լեփսիուսի անվան համար 88 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Գայանե Համլետի Հարությունյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով, որն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է՝ 2022 թվականի մարտի 15-ից մինչև 2027 թվականի մարտի 15-ը»:

««Երևանի Դավիթ Հովսեփյանի անվան համար 191 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Թամարա Սասունիկի Ավդալյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով, որն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է 2022 թվականի մարտի 15-ից մինչև 2027 թվականի մարտի 15-ը»:

««Երևանի Գ.Մահարու անվան համար 176 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Մարիամ Հրայրի Խաչատրյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով, որն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է 2022 թվականի մարտի 15-ից մինչև 2027 թվականի մարտի 15-ը»:

— ««Երևանի Ռ.Միրոյանի անվան համար 77 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Նարա Սոսիկի Պետրոսյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով, որն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է 2022 թվականի մարտի 15-ից մինչև 2027 թվականի մարտի 15-ը»:

««Երևանի համար 116 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Թագուհի Պարթևի Հովհաննիսյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր, որը գործում է 2022 թվականի մարտի 15-ից մինչև 2026 թվականի հուլիսի 2-ը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել