Կրթության հնարավորություն` Սլովակիայում. ԿԳՄՍՆ

Սլովակիայի կառավարությունը հայ ուսանողների համար հայտարարել է տնտեսագիտության, մեխանիկական ինժեներության, կիբեռնետիկայի, ատամնաբուժության և մի շարք այլ բնագավառներում 2022-2023 ակադեմիական տարվա համար 1 կրթաթոշակային ծրագրի (բակալավրի և մագիստրոսի աստիճաններ) հայտերի ընդունելության մասին։

Այս մասին հայտնում են Կրթությա, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Հայ ուսանողները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով (պաշտոնական կայքի միջոցով՝ www.vladnestipendia.sk) 2022 թվականի մարտի 25-30-ն ընկած ժամանակահատվածում։ Դիմորդները տեխնիկական հարցերը կարող են հասցեագրել [email protected] էլ. փոստի հասցեին կամ զանգահարել +421 907 551 404 հեռախոսահամարին։

Պետական կրթաթոշակը ստանալու պայմաններից մեկը սլովակերենին տիրապետելն է, ինչի համար կրթաթոշակը ներառում է նաև սլովակերենի անվճար դասընթաց։ Դիմորդները պարտավոր են պահանջվող փաստաթղթերի, այդ թվում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կամ ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական երաշխավորական նամակի բնօրինակները ներկայացնել Սլովակիայի կրթության, գիտության, հետազոտությունների և սպորտի նախարարություն։ Կրթաթոշակային ծրագրի և հայտերի ընդունման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ կայքէջում՝ https://www.vladnestipendia.sk/en/wizard/detail/51։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել