Առցանց անմաքս առևտրի շեմը գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո: Այն կգործի մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը։

Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից:

Այն դեպքում, երբ ծանրոցի արժեքը գերազանցում է 1000 եվրոն, կամ դրա քաշը կազմում է ավելի, քան 31 կգ, անհրաժեշտ կլինի վճարել մաքսատուրք` պատվերների արժեքի 15 % չափով, բայց ոչ պակաս, քան 2 եվրո՝ 1 կգ համար: ԵՏՀ խորհրդի կողմից ընդունված որոշումը թույլ կտա աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների այն քաղաքացիներին, որոնք անձնական օգտագործման ապրանքներ են պատվիրում արտասահմանյան ինտերնետ-խանութներում, միաժամանակ՝ խուսափել ապրանքների դեֆիցիտից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել