Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 15-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Դ. Առաքելյանի 2022 թվականի մարտի 14-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. 2022 թվականի մարտի 15-ից Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական»:
Նշենք, որ Ալեն Սիմոնյանը հունվարի 31-ին Դավիթ Առաքելյանին ազատեց Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:
Ալեն Սիմոնյանը նախագահի լիազորությունները կատարելու ժամանակ փետրվարի 1-ի հրամանագրով Դավիթ Առաքելյանը նշանակվեց Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար:
Ալեն Սիմոնյանը նախագահի լիազորությունները կատարելու ժամանակ մարտի 11-ին հրամանագիր է ստորագրել, որով Դավիթ Առաքելյանն ազատվեց Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: