Մարտի 18-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք: Կատարվել է 2896 թեստավորում, առողջացել՝ 149 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 254 դեպք, որոնցից 409 196-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2822 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8592 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 946 713 թեստավորում։