Ռազմական ոստիկանության լիազորությունները հետաքննություն իրականացնելիս

Ռազմական ոստիկանությունը զինված ուժերում իրականացնում է հետաքննություն` զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային զինծառայողներին:

Ռազմական ոստիկանությունը հետաքննություն իրականացնելիս գործում է օրենքով հետաքննության մարմիններին վերապահված իրավասությունների շրջանակում:

Ռազմական ոստիկանությունը զորամասերի, զինվորական այլ կազմակերպությունների տարածքներից դուրս զինծառայողների մասնակցությամբ կատարված հանցագործությունների հետ կապված հետաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել