Մարտական խաչ շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:
Մարտական խաչ շքանշանն ունի երկու աստիճան` 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշան, 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշան: Մարտական խաչ շքանշանի բարձրագույն աստիճանը 1-ին աստիճանն է:
1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրվում են`
ա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորատեսակների զինծառայողները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` պաշտպանության գործին բերածնշանակալի նպաստի համար.
բ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորատեսակների ավագ հրամանատարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերված նշանակալի հաջողությունների համար:
2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրվում են`
ա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորատեսակների զինծառայողները և ավագ հրամանատարները` մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` դրանց կատարմանը բերած նշանակալի նպաստի համար.
բ) Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման արտակարգ իրավիճակների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության և մաքսային բնագավառների պետական լիազորված մարմինների աշխատակիցները, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` հասարակական կարգի պահպանության գործում ցուցաբերած անձնական արիության համար:
1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով և 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության և տարածքային կառավարման, ոստիկանության, ազգային անվտանգության և մաքսային բնագավառների պետական լիազորված մարմինների կողմից:
Մարտական խաչ շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում` Հայրենիքի շքանշանից հետո: