Սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 18-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում ձյան տեսքով:

Մարտի  17-ի երեկոյան, 18-ի գիշերը, 21-ի գիշերը, 22-ի ցերեկը առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-20-ին, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով:

Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վրկ, մարտի 18-21-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել