Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թ. մարտի 3-ից ուժի մեջ է մտել ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» 2022 թ. փետրվարի 9-ի ՀՕ-35-Ն օրենքը, որով փոփոխություններ են սահմանվել նաև ուսուցիչների տարակարգի շնորհման գործընթացում:
Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ այն ուսուցիչների համար, որոնք դիմել են մինչև 2022 թ. մարտի 2-ը ներառյալ, տարակարգի շնորհման գործընթացը կիրականացվի մինչ այդ պահը գործող ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանված կարգավորումներով:
Հարկ է նշել, որ ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» 2022 թ. փետրվարի 9-ին ՀՕ-35-Ն օրենքի ուժի մեջ մտնելու պահից՝ մարտի 3-ից սկսած, տարակարգի շնորհման գործընթացը կիրականացվի կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից օրենքով սահմանված ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունելուց հետո, որով կսահմանվեն տարակարգի շնորհման համար ուսուցչի մասնագիտական չափանիշները: