Աղի օգտագործման թեման քաղաքացիների շրջանում հիմնականում հումորի թեմա է դառնում․ Նիկոլ Փաշինյան

Աղի օգտագործման թեման քաղաքացիների շրջանում հիմնականում հումորի թեմա է դառնում։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հետևում է առաջիկայում սպասվող ռեֆորմին։

Խոսելով ռեֆորմների մասին՝ նա նաև հիշեցրեց, որ մարտի 15-ից ուժի մեջ մտել հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելի վերաբերյալ օրենքը։

«Ցավոք՝ ոչ բոլորը գիտեն, թե աղի գերօգտագործումը հետագայում ինչ ազդեցություն է ունենում մեր հանրային առողջության վրա․ այդ թվում ծխելու չափանիշով, աղի օգտագործման չափանիշով։ Մենք բոլոր ստանդարտները կրկնակի, եռակի գերազանցում ենք, հետո կանգնում առողջապահական խնդրի առաջ, հետո պարզվում է, որ մեր առողջապահական բյուջեն ինչքան գումար է ծախսում ու, ցավոք սրտի, այդ բյուջեով մենք չենք կարողանում մեր երկրի քաղաքացիների բոլոր առողջապահական խնդիրները հոգանք։

Մենք կարծես քաղաքականություն ենք վարում՝ մարդկանց խթանում ենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ հիվանդություն ձեռք բերեն, որ հետո մտածենք՝ ոնց դա բուժենք։ Ոչ, մեր ռազմավարությունից բխում է, որ առողջ ապրելակերպը պետք է լինի մեր ռազմավարական մոտեցումը, և մենք գնալու ենք այս ճանապարհով, և սա շատ կարևոր ճանապարհ է։ Հեշտ ճանապարհ չի, բայց մենք գնալու ենք այս ճանապարհով, և ուզում եմ ասել, որ դրանք բոլորը պետք է բխեն կոնկրետ ռազմավարություններից և հետևողականորեն շարունակենք այն»,-ասաց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել