Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Հրաշք այգի» ՍՊԸ-ին պատկանող ռեստորանային համալիրում։
Արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը գործունեությունն իրականացնում է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
- Նշանակվել է 230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք,
- շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնման չափը կազմել է 124.140 ՀՀ դրամ,
- տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական,
- կասեցվել է Ընկերության առանց մթնոլորտային օդ արտանետման թույլտվության գործողությունը։