«Աշխատակից ունեիք՝ Հովհաննես Հովհաննիսյան, որին Արմեն էին ասում․․․». քաղաքապետը դիմեց դատախազությանը

Երևանի ավագանու մարտի 15-ի նիստին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դիմեց դատախազությանը։

Նա նշեց, որ քաղաքապետարանի վարչություններից մեկում Հովհաննես Հովհաննիսյան անունով աշխատակից կար, ում բոլորն Արմեն են անվանել։

«Չի ազատվել, մրցույթ է եղել, եթե ուզում էր՝ պետք է գար մասնակցեր՝ չի եկել, հիմա ֆեյսբուքյան իր էջում ինչ-որ հայտարարություն է տվել, թե ինչ-որ կասկածելի արագությամբ գնումների մրցույթներ են դրվում և դատախազությանը խնդրում եմ այդ հաղորդագրությանը հետևողական լինի և պարզի, թե քաղաքապետարանում էդ ի՞նչ կասկածելի արագությամբ գնումներ են դնում։ Մի հատ պարզաբանեիք՝ հասկանայինք էլի»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել