Երևանի ավագանին մարտի 15-ի նիստին որոշում ըդնունեց քաղաքի մի քանի փողոցների անվանակոչման մասին։
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի հետևյալ փողոցներն անվանակոչվել ենմեծանուն համալսարանականների անուններով.
1) Այգեստանի 1-ին փողոցը՝ պետական, հասարակական, քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանի անվամբ՝ «Նիկոլ Աղբալյան փողոց»,
2) Այգեստանի 2-րդ փողոցը՝ լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի անվամբ՝ «Մանուկ Աբեղյան փողոց»,
3) Այգեստանի 3-րդ փողոցը՝ իրավաբան, հրապարակախոս Գրիգոր Չուբարյանի անվամբ՝ «Գրիգոր Չուբարյան փողոց»,
4) Այգեստանի 4-րդ փողոցը՝ տնտեսագետ, պատմաբան Թադևոս Ավդալբեգյանի անվամբ՝ «Թադևոս Ավդալբեգյան փողոց»,
5) Այգեստանի 5-րդ փողոցը՝ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի անվամբ՝ «Սերգեյ Մերգելյան փողոց»,
6) Այգեստանի 7-րդ փողոցը՝ բուսաբան Արմեն Թախտաջյանի անվամբ՝ «Արմեն Թախտաջյան փողոց»,
7) Այգեստանի 9-րդ փողոցը՝ ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանի անվամբ՝ «Միքայել Չայլախյան փողոց»,
8) Այգեստանի 11-րդ փողոցը՝ լեզվաբան, հայագետ Գևորգ Ջահուկյանի անվամբ՝ «Գևորգ Ջահուկյան փողոց»։