Ի՞նչ տեսակ կարող է լինել բժշկական օգնությունը

Բժշկական օգնության և սպասարկման հիմնական տեսակներն են`

ա) առաջնային բժշկական օգնությունը` որպես յուրաքանչյուր մարդու համար անվճար, առավել մատչելի մեթոդների և տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ, որը երաշխավորվում է պետության կողմից.
բ) մասնագիտացված բժշկական օգնությունը` որպես ախտորոշման և բժշկական անձնահատուկ մեթոդների ու բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգննության և սպասարկման տեսակ:

Բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը և կառուցվածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում են`

· հիվանդանոցային ձևով, երբ անհրաժեշտ է բժշկական միջոցառումների միջոցառումների համալիր կիրառում` ախտորոշում, բուժում, տևական հսկողություն և հատուկ խնամք.
· արտահիվանդանոցային ձևով, երբ դրա իրականացման համար չեն պահանջվում հիվանդանոցային պայմաններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել