Որպես Երևանի քաղաքապետ վստահ եմ` բոլոր խնդիրները լուծելի կդառնան, երբ քաղաքն ու քաղաքացին երկխոսության մեջ լինեն․ Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որպես Երևանի քաղաքապետ վստահ եմ` բոլոր խնդիրները լուծելի կդառնան, երբ քաղաքն ու քաղաքացին երկխոսության մեջ լինեն:
Մասնավորապես նաև երիտասարդներին լսելի լինելու համար, հաղթահարելով instagram-ի նկատմամբ կանխակալ վերաբերմունքս` ես այլևս նաև այդ սոցիալական ցանցում եմ:

Ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը` խոստանալով կիսվել այդ հարթակում Երևան քաղաքին ու մեր գործունեությանն առնչվող ընթացիկ նորություններով, նոր նախագծերով և լսել Ձեր բոլոր կառուցողական առաջարկները նաեւ այնտեղ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել