Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:
Որոշումը ստորագրվել է այսօր՝ մարտի 14-ին։
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Էդմոն Մարուքյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,- նշված է որոշման մեջ:
Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի կարգավիճակը:
Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,-նշել է նա: