Դատավոր Վազգեն Ռշտունին կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է մերժել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ արդարադատության նախարարի միջնորդությունը։

Դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության չենթարկելու որոշումը ստորագրել են ԲԴԽ անդամներ Մեսրոպ Մակյանը, Սերգեյ Չիչոյանը, Անի Մխիթարյանը, Գրիգոր Բեքմեզյանը, իսկ Դավիթ Խաչատուրյանը և Վիգեն Քոչարյանը որոշման վերաբերյալ հատուկ կարծիք են հայտնել։

Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչը պնդում էր, որ ամենամյա արձակուրդում գտնվելու հանգամանքը օրենսդրության նախատեսված չէ որպես դատական գործերի վերաբաշխման հիմք։

Դատավորը չէր օգտվել բացատրություններ ներկայացնելու իր իրավունքից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել