Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը մարտի 10-ին հրամանագիր է ստորագրել, որով հետմահու մարտական ծառայության մեդալով է պարգևատրել մարտի 7-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից հրազենային մահացու վիրավորում սատացած պայմանագրային զինծառայող Հրաչ Մանասարյանին։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի ՄԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,-նշվում է հրամանագրում: