Ալեն Սիմոնյանն աշխատանքից ազատել է Արթուր Վանեցյանի մորը

Հանրապետության նախագահի պարտականությունները կատարած Ալեն Սիմոնյանի մարտի 10-ի կարգադրությամբ աշխատանքից ազատվել է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտ Ազարյանը։

Նրա կարգադրության մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը.

Մարգարիտ Ազարյանին 2022 թվականի մարտի 11-ից ազատել Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից»:

Ազարյանը այս պաշտոնին նշանակվել էր 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի 2019 թվականի ապրիլի 15-ին կարգադրությամբ։

Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1957 թ., 15 փետրվարի, ք. Երևան

Կրթություն
1973-1979 թթ. – Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետ
1997-1999 թթ. – Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետ՝ իրավաբանի որակավորում

Աշխատանքային գործունեություն

1974-1978 թթ. – Պետպլանի հաշվիչ կենտրոն
1978-1990 թթ. – Հայգլխջրշին հաշվիչ կենտրոն
1991-1992 թթ. – Հայ-շվեդական կազմակերպություն
1992-1994 թթ. – «Սթարզ-Առագաստ ԲԲԸ
1995-1998 թթ. – թիվ 2 միջնակարգ դպրոց
1998-2002 թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի նամակների բաժնի վարիչ
2002-2011 թթ. – ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ
2011-2018 թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի կարդրերի վարչության պետ
2018 թ. հունիսի 27-ին նշանակվել է Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ:

Այլ տվյալներ
2015 թ. ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
2016 թ. շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ զավակ և երկու թոռ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել