«Արցախպրես»-ը ենթարկվել է հաքերային հարձակման

«Արցախպրես» լրատվական գործակալության կայքը ենթարկվել է հաքերային հարձակման։ Այս մասին հայտնում են գործակալության խմբագրակազմից։

«Տարվում են աշխատանքներ կայքի բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ»,-նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 11-ին հայտնի դարձավ՝ ԱՀ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հակերային հարձակմանը:

«Էջով տարածվում են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ:

Խնդրում ենք չենթարկվել թշնամու սադրանքներին և այդ էջից գրառումներ չտարածել»:

Արցախի ԱԺ-ն նույնպես հայտարարություն է տարածել ու հայտնել․ «Սիրելի հայրենակիցներ, մենք արդեն սովոր ենք մեր հարևանների կեղտոտ սադրանքներին, այնպես որ, այս քայլը ընդունեք որպես դրանցից հերթականը։

Բնականաբար, համապատասխան աշխատանքներ են տարվում էջը վերականգնելու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել