Աղքատությունը գլխներումդ ապրող ինչ-որ մարդիկ, ձեր երազանքը կատարվեց․ Աննա Մկրտչյան

2018-ի քաոսից, 2020-ի ողբերգությունից ու արժանապատվության կորստից հետո մինչ օրս ժպիտը դեմքներիդ ու աղքատությունը գլխներումդ ապրող ինչ-որ մարդիկ, ձեր երազանքը կատարվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Այսօր ՀՀ-ում նախագահ նշանակեց մաքրամաքուր հանցագործ քրեաօլիգարխների աջակցությամբ իշխանությունը զավթած, նախկին, բայց թափ-թափանցիկ դատախազների, քննիչների ու ոստիկանության օգնությամբ իշխանությունը պահող դավաճան նիկոլի անդեմ ու անկարծիք՝ իմ տարիքի չափ քաղաքական կուսակցություն ու սկզբունք փոխած մեկը։

Ձեր նպատակների իրականացման ապացույցները կարող եք գտնել պաշտոնական լուսանկարներում, որտեղ նոր Հայաստանի խոշոր սեփականատերերը նույն իրենք՝ քրեաօլիգարխները, ուսապարկերը, դատախազն ու դավաճանը հաշտ ու համերաշխ ավարտին են հասցնում մեր երկրից մնացած փշրանքների ավերումը։

Հիրավի սրա համար էիք կռացել անհայրենիք նիկոլի առաջ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահմերգային համալիրում այսօր՝ մարտի 13-ին, տեղի ունեցավ Հայաստանի հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել