Այդ զրկանքների պատճառն ադրբեջանական կողմի անսանձ պահվածքն է․ Արտակ Բեգլարյան

Արդեն հինգերորդ օրն է՝ Արցախի շուրջ 100.000 բնակիչ (ընդհանուր բնակչության 80%-ը և գազիֆիկացված բնակչության 100%-ը) ամբողջությամբ զրկված է գազամատակարարումից, այդ թվում՝ ջեռուցումից և տաք ջրից:

Այդ մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Այդ զրկանքների պատճառն ադրբեջանական կողմի անսանձ պահվածքն է, որը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին և մեր մասնագետներին մոտենալ Հայաստանից Արցախ գնացող միակ խողովակաշարին և վերանորոգել այն։ Իսկ խողովակաշարը պայթել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Դրան զուգահեռ խոշոր և փոքր տրամաչափի զենքերից շարունակվում են կրակոցները քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ՝ խոչընդոտելով գյուղատնտեսական աշխատանքները։

Միակ եզրակացությունն այն է, որ Ադրբեջանը շարունակում է մարդկության դեմ իր ոճիրը և ցանկանում է հայաթափել Արցախը, իսկ մենք ամուր կանգնած ենք մեր հինավուրց հայրենիքում, և ոչ մի զրկանք չի սասանի մեր կամքը»,- նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել