Ո՞վ կարող է ծառայել Փրկարար ծառայությունում

Փրկարարական ծառայությունում ծառայության կարող է անցնել մինչև 30 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ` կանանց և դիմելու պահին սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիները, ովքեր պաշտոնի են նշանակվում կառավարության սահմանած կարգով և պայմաններով` Պաշտպանության նախարարության ուսումնական հաստատություններում եռամսյա վերապատրաստում անցնելուց հետո), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու փրկարարական ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Փրկարարական ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է կառավարությունը:

Առանձին մասնագիտություններով փրկարարական ծառայության անցնելու համար կարող են սահմանվել այլ (այդ թվում` տարիքային) պահանջներ: Այդ մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված պահանջները սահմանում է կառավարությունը:

Փրկարարական ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության լիազոր մարմինների ծառայողներ, այդ թվում` փրկարարական ծառայությունից այլ մարմիններ տեղափոխված կամ ազատված ծառայողներ:

Փրկարարական ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, որը`
ա) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
բ) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
գ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար.
դ) անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն.
ե) չի համապատասխանում սույն հոդվածի առաջին մասով սահմանված պահանջներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել